Արմեն Երիցյանի հոգեհանգստին ներկա են ԱԺ նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ անձինք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստին ներկա են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիներ:
Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո` 55 տարեկան հասակում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



