Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա ամենաբախտավոր աղջիկն է մարդկության ողջ պատմության մեջ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դուք Ձեզ համարում եք ամենահաջողակ մարդը՝ ճանապարհի վրա հինգհազարանոց թղթադրամ գտնելո՞վ: Սխալվում եք: Ուզու՞մ եք համոզվել դրանում: Ահա մի աղջկա պատմություն, որը ողջ է մնացել պատմության երեք խոշորագույն նավաբեկություններից հետո:

Ծանոթացեք, սա Վիոլետ Ջեսոպն է: Դեռ մանուկ ժամանակ նա տառապում էր տուբերկուլյոզով, և բոլոր բժիշկները միաձայն պնդում էին, որ աղջնակը չի ապրի: Սակայն, չնայած բժիշկների վատատեսությանը, Վիոլետը շարունակեց ապրել: 23 տարեկան հասակում նա աշխատանքի անցավ White Star Line տրանսատլանտյան ուղերթներ իրականացնող ընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի:

Սկզբում նա աշխատում էր հսկայական նավ «Օլիմպիկի» բորտի վրա: Վերոնշյալ նավը Տիտանիկի զույգն է համարվում: 1911 թ. տեղի ունեցավ սարսափելին. «Օլիմպիկը» բախվեց մի այլ նավի, որի արդյունքում դրա վրա 14 մետրանոց հսկայական անցք առաջացավ: Սակայն, փառք Աստծո, զոհեր չեղան:

Աղջիկը չվախեցավ և շարունակեց աշխատել նույն ընկերությունում: Սկզբում նա չէր ցանկանում ոտք դնել «Տիտանիկի» բորտի վրա, սակայն ընկերները անդադար համոզում էին՝ ասելով, թե դա իսկական պատիվ և շքեղություն է:

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հսկայական նավը խորտակվեց, իսկ Վիոլետն այն բախտավորներից էր, ում հաջողվեց փրկել, և նա մյուս ուղեկցորդուհիների հետ տեղափովեց հ. 16 նավակ: Ավելի ուշ Վիոլետը հուշեր է գրել, որտեղ հետաքրքիր փաստեր է հիշատակել իր փրկության մասին: Հ. 16 նավակ նստելու պահին նրա ձեռքերի մեջ են դրել մի նորածնի՝ վերջինիս փրկության համար: Վիոլետի՝ «Կարպատի»-ի բորտ ոտք դնելու նույն պահին մի կին է մոտեցել նրան, ձեռքից խլել երեխային և առանց որևէ բառ ասելու՝ հեռացել:

Սակայն անգամ այս աղետը չստիպեց Վիոլետին հրաժարվել իր սիրելի աշխատանքից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «Բրիտանիկ» բորտի վրա բուժքույրի ծառայության անցավ: 1916 թ նավը պայթեցվեց գերմանացիների ականից: Մահացությունները հնարավոր եղավ ժամանակին կանխել՝ ջրի մեջ նավակներ իջեցնելով: Սակայն հանկարծակի դժբախտ պատահար տեղի ունեցավ. նավակներին սկսեց ձգել «Բրիտանիկի»՝ դեռ պտտվող շարժիչը: Վիոլետ Ջեսոպը հենց այդ նավակներից մեկի մեջ էր, սակայն նա հասցրեց դուրս թռչել դրա միջից և փրկվել:

Այնուհետև ևս 42 տարի Վիոլետը շարունակեց աշխատել մարդատար նավերում, երկու անգամ էլ շուրջերկրյա նավարկություն անցկացրեց՝ սակայն արդեն ոչ մի աղետի չհանդիպելով: Արտասովոր բախտ ունեցող այս կինը երկար տարիներ ապրեց՝ մահանալով 83 տարեկան հասակում:

Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ