Արազ Օզբիլիսը կազատվի բանակից
ՍՊՈՐՏԿառավարությունը որոշել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
«Արազ Օզբիլիսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,– նշված է նախագծում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թ. նոյեմբերի 26–ի որոշմամբ Արազ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև այս տարվա ձմեռային զորակոչը: Քանի որ Արազ Օզբիլիսի 27 տարին լրանում է 2017 թ. մարտի 9–ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։
Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



