Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթն այսօր կանդրադառնա որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արայիկ Գրիգորյանին և Հանրապետական կուսակցության անդամներ Հայկ Գրիգորյանին, Հրանտ Գրիգորյանին և Մանվել Գրիգորյանին: 
Նշված պատգամավորները բացի միևնույն ազգանունը կրելուց, միմյանց նման են նաև Ազգային ժողովում ցուցաբերած իրենց ակտիվությամբ՝ բոլորն էլ կողմ քվեարկելու ջատագով են: Նրանք կողմ են քվեարկել 600–800 և ավելի անգամներ: Միաժամանակ բոլորն էլ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին դեմ են քվեարկել բավական քիչ՝ 6–9 անգամ: Բացի Մանվել Գրիգորյանից, մնացած երեք պատգամավորները ձեռնպահ են մնացել մեկական անգամ:
Միայն Արայիկ Գրիգորյանն ու Մանվել Գրիգորյանն են շատ բացակայել՝ համապատասխանաբար 210 և 191 անգամ: Արայիկ Գրիգորյանն անցած չորս տարիների ընթացքում ոչ մի հարց և ելույթ չի ունեցել խորհրդարանում, իսկ մնացած պատգամավորները քիչ թե շատ հարցեր տվել են՝ այդպիսով կատարելով իրենց ստանձնած գործի գոնե մի տոկոսը: Նշենք, որ նրանց մեջ գեներալ Մանվել Գրիգորյանը միակն է, ով և՛ ելույթ է ունեցել, և՛ հարց տվել՝ համապատասխանաբար 4 և 5 անգամ: Հայկ Գրիգորյանն ու Հրանտ Գրիգորյանը թեև քիչ, բայց գոնե մի քանի անգամ հարցեր են ունեցել, առաջինը ութ, երկրորդը՝ հինգ անգամ:
Պատգամավորներից Արայիկ Գրիգորյանն իհարկե նախաձեռնություններ չունի, բայց դրա փոխարեն բավական շատ փող ունի, ըստ իր 2015 թ. հայտարարագրի՝ նա 2 միլիարդ 395 միլիոն 343 հազար դրամ ունի: Նա միակն է նշված պատգամավորներից, ով նման կարողություններ ունի: Արայիկ Գրիգորյանը, ինչպես հայտնի է, «Ավշարի գինու գործարանի» սեփականատերն է: 
ՀՀԿ–ական Հրանտ Գրիգորյանը, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է և իր հորեղբոր հետ բավական լարված հարաբերություններ ունի, նույնպես նախաձեռնություններ չունի: Նրա դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 56 միլիոն դրամ:
Բավական երիտասարդ, մաթեմատիկայի մասնագետ, գորիսեցի 32–ամյա պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ով քվեարկությունների 94 տոկոսին կողմ է քվեարկել, Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է: Նա ըստ իր 2015 թ. հայտարարագրի՝ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 435 հազար դրամ: Նշենք, որ նա պատգամավոր էր ընտրվել 28 տարեկան հասակում, երբ իր անցած ուղին ընդամենը Գորիսի ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ լինելն էր:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ի տարբերություն իր զարմիկի՝ մեկ նախաձեռնություն է բերել խորհրդարան. նա «Երկրապահ կամավորականի կարգավիճակ» օրենսդրական նախաձեռնության համահեղինակն է: Գրիգորյանը նախորդ տարվա տվյալներով մոտ 400 միլիոն դրամ է ունեցել, ավելի ստույգ՝ 394 միլիոն դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան