ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության Է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սանդերսի դեմքին առաջացել Էր ոչ մեծ ուռուցք՝ այսպես կոչված բազիլիոմա, որը դասվում Է մաշկի վրա չարորակ գոյացությունների առավել տարածված տիպին:
Մոտ մեկ ժամ տեւած բուժընթացը տեղի Է ունեցել ամբուլատոր պայմաններում: Ինչպես նշվում Է, Սանդերսը, որը Վերմոնտի նահանգից սենատորի պաշտոն Է զբաղեցնում, վիրահատությունից հետո անմիջապես վերադարձել Է աշխատանքի եւ իրեն նորմալ Է զգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



