Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտոնված ընտրակաշառք բաժանելու սեզոնը հայտարարենք բացված

ԲԼՈԳ

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զարգացած երկրներում բարեգործությունը քաղաքականությամբ զբաղվողների համար արգելված է։ Օրինակ ԱՄՆ-ում, երբ որևէ մեծահարուստ ցանկանում է բարեգործություն անել իր կողմից հատկացվելիք գումարը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին և այդ հիմնադրամները, ի թիվս այլ մարդկանց փոխանցած գումարների, բաշխում է կոնկրետ ոլորտների վրա։ Պատկերացրեք անգամ գործարարները, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, ուղղակի բարեգործություն անելու հնարավորություն չեն ունենում։ Ուղղակի բարեգործությունը բացառելու սկզբունքն առավել քան ակնհայտ է. ուղղակի բարեգործությունը, անգամ գործարարների պարագայում, տարատեսակ ռիսկեր է առաջացնում՝ կապված հետագայում կոնկրետ բարերարի այս կամ այն շահերին, կոնկրետ բարեգործության շահառուներին ծառայեցնելու հետ։

Քաղաքականությամբ զբաղվողների պարագայում վերոգրյալ ռիսկերն առավել քան ակնհայտ են, բայց Հայաստանում, ինչպես մնացած ոլորտները, այս ոլորտը ևս աբսուրդի մակարդակի է հասնում։ Հայտնի «գործարար-քաղաքական գործիչը» ընտրություններից մի քանի ամիս առաջ մեկ էլ հիշում է, որ ինքը մեծ «բարերար» է և կարելի է օրինակ «օգնել» որևէ մարզի, քաղաքի, համայնքի բնակիչներին և իր անունից աղմուկ աղաղակով սկսում է «բարեգործություն» անել և, քանի որ մեր երկրում որևէ օրենսդրական կարգավորում գոյություն չունի այս ոլորտում առանց որևէ խոչընդոտի (շատ դեպքերում շեֆի կողմից արտոնված) սկսում է զբաղվել «օրինական ընտրակաշառք» բաժանելով: Անգամ, եթե տվյալ անձը (կարևոր չի որ մականունավորի մասին է խոսքը) մաքրամաքուր նպատակներ է հետապնդում այդ «բարեգործությամբ» միևնույն է նա ընտրությունների ընթացքում տվյալ մարդկանց կախման մեջ է գցում իր անձից և բարոյական պարտավորվածություն է ձևավորում տվյալ քաղաքացիների շրջանում: 

Այս խնդիրն ընդհանրապես աչքաթող է արված մեր երկրում: Անգամ, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունների կողմից այս թեման չի արծարծվում, իսկ արծարծվելուց էլ արծարծվում է պոստ ֆակտում:

Հ.Գ. Ընդհանրապես «բարեգործության» այս տեսակը պետք է օրենքով արգելվի քաղաքական գործիչների պարագայում, իսկ գործարարների կամ քաղաքականությունից դուրս մեծահարուստների պարագայում պետք է արգելվի ուղղակի բարեգործությունը: Վերջիվերջո ապրում ենք 21-րդ դարում, ունենք, գոնե ֆորմալ առումով Պետություն, քաղաքացիներ և քաղաքացիների նվազագույն պահանջներն ապահովելուն ուղղված ինստիտուտներ: Ժողովրդին Առաջին Համաշխարհայինից հետո որբանոցում հայտնվածի նման վերաբերվելը արդեն պետք է բացառել: Իսկ արտոնված ընտրակաշառքի էս շքերթը պետք է հնարավորինս շուտ վերացնել, կամ, գոնե նվազագույնը, անելուց ՈՐԲԻ նման մի նկարեք ու շնորհակալություն ու երախտիքի խոսքեր կորզեք այդ մարդկանցից, ամոթն էլ է լավ բան:

Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին