Գիտնականները ջուր են հայտնաբերել Ցերերայի հավերժական մթության մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանացի եւ ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաեւ հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված Է Nature Astronomy հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականները Dawn առաքելության ընթացքում, կատարելով ավելի քան 600 խառնարանների մակերեւույթի սպեկտրազննական վերլուծություն, դրանցից 10-ում հայտնաբերել են ջրային սառույց, որը երբեք չի լուսավորվել արեգակնային լույսով:
Թզուկ մոլորակում նման վայրերի ոչ մեծ թիվը, հեղինակների կարծիքով՝ ցույց Է տալիս խառնարաններում ջրային սառույցի հարվածական առաջացումը:
Ցերերայի վրա ջուրը հայտնաբերվել Է 2014 թվականին Երկրից դիտարկումների ընթացքում: Այնուհետեւ այդ տվյալներն իրենց հաստատումն են գտել Dawn առաքելության շրջանակներում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



