Հալեպից զինյալների տարհանումը կասեցված է. Reuters
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպից զինյալների տարհանումը կասեցված Է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում Է տարհանման գործողության ապահովմանը:
Նրա տվյալներով՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի նրանց որպես կենդանի վահան օգտագործեն տարհանման ընթացքում:
Դեկտեմբերի 15-ի երեկոյան «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել Էր, որ «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անցած մեկ օրում Հալեպի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել 6462 մարդ, այդ թվում՝ ավելի քան 3 հազար զինյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



