Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժառանգություն» և «Համախմբում»` ընդդիմադիր հատվածի երկրո՞րդ դաշինքը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– «Ժառանգությունը» ներքին համաձայնության եկե՞լ է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա ընտրություններին:

– Ներքին համաձայնություն, իհարկե, կա: Եթե հնարավոր է ստեղծել այնպիսի միավորում, որը կարող է իշխանափոխության հայտ ներկայացնել, մենք այդպիսի միավորման մասնակից կլինենք: Իհարկե, իշխանափոխությունը պետք է լինի առաջին քայլը, որովհետև հիմնական նպատակը Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը և երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն են: Այսինքն, եթե հնարավոր լինի ստեղծել նմանատիպ միավորում, որը կձևավորի ուժային կենտրոն, մենք մաս կկազմենք, եթե ոչ, «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի միայնակ:

– Փաստորեն առանցքը, որի շուրջ «Ժառանգությունը» պատրաստ է դաշինք ձևավորել, իշխանափոխությո՞ւնն է:

– Առանցքը Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը և արմատական բարեփոխումներ իրականացնելն է:

– Վերջերս ԼՀ, ՔՊ և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված դաշինքը հայտարարեց, որ իրենք միավորվում են գաղափարական հենքի շուրջ: Փաստորեն, Դուք այս պահին գաղափարական հենքի խնդիր չեք դնում:

– Ես կարծում եմ ասացի ամենամեծ գաղափարը, որ այսօր կարող է Հայաստանում լինել: Ի՞նչ է` դա գաղափար չէ: Ինչ վերաբերում է Ձեր նշած դաշինքում ընդգրկված կուսակցությունների ծրագրային ուղղվածությանն ու գաղափարախոսությանը, ապա դրանք իրար բացարձակ նման չեն: ՔՊ–ն ոչ ոքի կողմնակից է: Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետությունը» չակերտավոր պրոարևմտյան է, իսկ Էդմոն Մարուքյանն էլ ասում է եվրոպական տիպի պետություն, բայց չի ասում` գնանք դեպի Եվրամիություն և այլն: Այսինքն, արտաքին տարբեր կողմնորոշումներ ունեն, իսկ ներքաղաքական ուղղվածության առումով երևի թե լիբերալ արժեքների կրողներ են: Հաստատ չեմ կարող ասել: Ուստի գաղափարական հենք ասածն այս դեպքում մի փոքր հարաբերական է:

– Իսկ այս պահին «Ժառանգությունը» քաղաքական քննարկումներ անցկացնո՞ւմ է և ո՞ր ուժերի հետ:

– Թե որ ուժերի հետ, չեմ կարող ասել, բայց հանդիպումներ լինում են:

– «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` քաղաքական քննարկումների նպատակով: «Համախմբման» հետ դաշինքը որքանո՞վ է հավանական:

– Նորից եմ կրկնում` այս պահին որևէ մեկնաբանություն, անուններ և քննարկումների բովանդակություն չեմ կարող բացահայտել, մինչև մեզ համար ամեն ինչ հստակ չլինի:

Արփի Սահակյան

Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»