Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Ահարոնյանը` էկրանային լռության ու ծրագրերի մասին

ԼԱՅՖ
Երգիչ Վիգեն Ահարոնյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից; Թե ինչո՞ւ է երգիչը պասիվ գործում եւ այս ընթացքում ի՞նչ գործունեությամբ է զբաղված, Life.panorama.am-ը պարզել է երգչից:
 
«Ճիշտ է` անցնող տարվա սկզբին ակտիվ սկսեցի, միանգամից երկու տեսահոլովակ ներկայացրի, սակայն տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներից ելնելով էկրանային ակտիվություն չեղավ, բայց համերգային գործունեությունս ողջ տարվա ընթացքում չի դադարել, անընդհատ երգել եմ, պարբերաբար «Համակարգող խորհորդի» հետ միասին մեկնել եմ մեր զորամասեր ու ելույթ ունեցել մեր հերոս տղաների համար, ի դեպ` այդ ելույթները շարունակական են, արդեն ութ տարի է, ինչ մասնակցում եմ այդ կարեւոր գործին»,- պատմեց Վիգենն ու շարունակեց.
 
«Նպատակներ կային հոկտեմբեր ամսին եւս մեկ տեսահոլովակ նկարահանել, սակայն երգը մի փոքր ձգձգվեց, ու որոշեցինք արդեն 2017-ի սկզբին դա ի կատար ածել: Ինչ խոսք, շարունակում եմ հանդիսատեսի աչքից մի փոքր հեռու աշխատել, որի ականատեսը հանդիսատեսը կլինի 2017-ին: Կարծում եմ` ավելի բուռն գործունեություն կծավալեմ նոր տարում, ի դեպ` առանց փակագծեր բացելու ասեմ, որ արդեն իսկ երկու դուետ է նախատեսված շատ տաղանդավոր երգչի ու ոչ պակաս տաղանդավոր երգչուհու հետ միասին: Անուններ չեմ տա, միայն կասեմ, որ ինքս էլ անհամբեր սպասում եմ դրանց կայացմանը, քանի որ հետաքրքիր համագործակցություններ են լինելու: Բաց սրանք, 2017-ին երկու տեսահոլովակ կլինի, որից մեկը կնկարահանեմ Աղասի Գեւորգյանի «Մայր» ստեղծագործության հիման վրա»:
 
Վիգենը շարունակում է երեւանյան ակումբներից մեկում աշխատել, նրա խոսքով` պրոդյուսեր չունեցող երգչի համար այդ աշխատանքը անհրաժեշտություն է:
 
Տարին գրեթե ավարտվում է, սակայն երգիչը պատրաստվում է դուետով ներկայանալ սկանդալային երգչուհի Ջուսի հետ, նաեւ մեկնել հյուրախաղերի ու դեռեւս հստակ չգիտի` Ամանորը կանցկացնի Երեւանում, թե արտերկրում.
 
«Մեկնելու եմ հյուրախաղերի, գրեթե մեկ ամիս չեմ լինի Հայաստանում, այնպես որ վերադառնալու եմ նոր լիցքերով»,- նշեց նա:
Մեր հարցին, երգիչը մտադրություն չունի՞ արդյոք կրկին նախագծերից մեկում ներկայանալու, թե հիասթափություն կա «Հայաստանի ձայնը» մրցույթից հետո, Վիգենը պարզաբանեց.
 
«Հիասթափության մասին խոսք լինել չի կարող, քանի որ շատերն են տեսել, թե ինչքան աշխատելով ես հասա եզրափակիչ փուլ: Գնահատում եմ իմ բոլոր ընկերներին ու կոլեգաներին, ովքեր մասնակցում են տարբեր նախագծերի, բայց ես այլեւս հազիվ թե որոշեմ կրկին մասնակցել նման մրցույթի, քանի որ չեմ ուզում նորից մրցութային ստրեսներիի միջով անցնել: Գուցե ապագայում ցանկություն ունենամ, չգիտեմ, քանի որ ինքս ինձ մրցութային երգիչ համարում եմ: Ի դեպ` նախորդ տարի առաջարկ ունեցա մասնակցել ռուսական նույն նախագծին, բայց խորապես այդ մասին չմտածեցի, այնպես որ գուցե այս տարի փորձեմ»:
Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ