Չինաստանում անտեսանելի կամուրջ են կառուցելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում Է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին այս մասին հաղորդել Է The Daily Mail-ը:
Կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից եւ ապակուց: Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակներից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստրինում՝ լիովին թափանցիկ: Շինության արժեքը կկազմի շուրջ հինգ միլիոն դոլար:
2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում Է 393 մետր, լայնությունը՝ վեց մետր: Կառույցը միաժամանակ կարող Է դիմանալ մինչեւ 800 մարդու ծանրության:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



