Ֆիլիպիններում վեցամյա տղան «թմրադեղերի դեմ պատերազմի» զոհն է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանիլայից մի վեցամյա տղա է զոհվել Ֆիլիպիններում թմրաթրաֆիկի դեմ պայքարի քաղաքականության հետեւանքով, հայտնում էCNN-ն։
Նշում են, որ տղային սպանել են թմրադեղերի տարածման մեջ կասկածյալների որոնման հերթական ռեյդի ընթացքում։
Տղայի մայրը՝ Էլիզաբեթ Նավարոն, պատմել է, որ լսել է, թե ինչպես է իրենց տան դուռն ինչ- որ մեկը թակում։
«Ամուսինս հարցրեց, թե ով է։ Հետո ես երկու կրակոց լսեցի»,- պատմել է կինը։ Հետո նա հասկացել է, որ ամուսինն ու որդին սպանված են։
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտանավարության ընթացքում թմրադեղերի դեմ լուրջ «պատերազմ» է սկսվել։ Այս քաղաքականությունն առաջացնում է երկրի քաղաքական գործիչների ու օրենսդիրների կոշտ քննադատությունը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



