Հռոմի Պապ. Տարիքի մասին մտորումները վախեցնում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարդինալների առավոտյան պատարագի ժամանակ մեջբերել է գերմանացի նշանավոր բանաստեղծ Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլինի բառերը. «Աղոթեք այն մասին, որ իմ ծերությունը լինի հանգիստ, կրոնական եւ բեղուն, ինչպես նաեւ ուրախություն բերի»,- մեջբերում է է Վատիկանի ռադիոն:
Հռոմի Պապը նշել է, որ արդեն մի քանի օր ինքը շատ է մտածում ծերության մասին, եւ 80-ամյակին ստացած նվերը՝ Ցիցերոնի «Ծերության մասին» տրակտադը, իրեն ավելի է հիշեցրել այդ մասին: Պապը նշել է, որ տարիքի մասին մտորումները վախեցնում են, սակայն կյանքի այդ փուլը կարող է եւ՛ ուրախություն, եւ՛ հույս բերել, ու մարդը սկսում է նորից ապրել:
Հռոմի Պապը բոլոր անօթեւաններին հրավիրել է նախաճաշի իր 80-ամյակի կապակցությամբ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»



