Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաև Հայաստանից դեպի ՌԴ ուղևորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվի նաև ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



