Չինաստանը ԱՄՆ իշխանություններին կվերադարձնի ստորջրյա հետազոտող դրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ՊՆ-ն ԱՄՆ իշխանություններին կվերադարձնի ստորջրյա հետազոտող դրոնը, որը պատկանում է USNS Bowditch ամերիկյան օվիանոսագիտական նավին, հայտնում է BBC-ն:
Դրոնը Չինաստանի ՌԾՈւ ձեռքում էր հայտնվել դեկտեմբերի 15-ին: Միջադեպը տեղի էր ունեցել Հարավչինական ծովում՝ ֆիլիպինյան Սուբիկ Բեյ ծոցից ավելի քան 90 կմ հյուսիս-արեւմուտք:
USNS Bowditch-ը այդ տարածքում հետազոտություններ էր վարում: Ջրի մեջ հեռակառավարվող սարք էին ընկղմել: Չինաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ չհայտնաբերված օբյեկտ է հայտնաբերել եւ որոշել է բարձրացնել այն ջրից: Միայն հետո են զինվորականները պարզել, որ դա ամերիկյան դրոն է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



