Իբրահիմովիչ. Գիտեինք, որ ավելի բարդ է լինելու, քան Քրիստալ Փելասի հետ խաղում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
Հիշեցնենք, որ այդ խաղում շվեդ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել, իսկ «կարմիր սատանաները» հաղթել են 2:0 հաշվով:
«Ամեն ինչ շատ լավ անցավ: Դժվար հանդիպում էր, սակայն մենք պատրաստ էինք դրան: Գիտեինք, որ ավելի դժվար կլինի, քան «Քրիստալ Փելասի» հետ խաղում:
Տղաները փայլուն աշխատանք կատարեցին: Հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ: Ինձ հրաշալի եմ զգում: Խաղավերջում մի փոքր հոգնածություն զգացի: Ամեն դեպքում, կարողացանք կարևոր երեք միավոր վաստակել»,- Զլատանի խոսքն է մեջբերում BBC-ն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



