13 մարդ է զոհվել Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊապուա շրջանում կործանվել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի C130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կործանման հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 13 մարդ:
Օդանավը Տիմիկա քաղաքից ուղևորվում էր Վամենա: Նշանակման վայր հասնելիս ինքնաթիռը բախվել է լեռան: Նշվում է, որ կործանման պատճառը կարող էին լինել վատ եղանակային պայմանները:
Փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը, զոհվածների մարմինները տեղափոխվել են Վամենա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



