«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը շարունակում է ֆինանսական ծանր վիճակում մնալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը:
Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:
Աղաբաբյանը մեր հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,-հետո մի քիչ անվստահ հակադարձեց:-Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:
Հիշեցնենք, որ «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը». ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



