ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կիրակի կքննարկի Հալեպից տարհանման մասին բանաձևը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կիրակի քվեարկության կդնի բանաձևը, որը ենթադրում հեշտացնել Հալեպի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը և կպահանջի այդ քաղաք ՄԱԿ-ի և նրա գրոծընկեր կազմակերպությունների մուտքը: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի մտշական ներկայացուցչությունը. գրում է interfax.ru-ն:
«Կիրակի առավոտյան ժամը 10-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքվեարկի բանաձևի վերաբերյալ, որը կհեշտացնի Հալեպից տարհանումը և կպահանջի ՄԱԿ-ի և նրա գործընկերների մուտքը»,- հայտնել է Նոր Զելանդիայի դիվանագիտական առաքելությունը Twitter-ի իր էջում:
Բանաձևի նախաձեռնողը Ֆրանսիան է: Առաջարկված նախագծում առաջարկվում էր իրականացնել խաղաղ բնակիչների և քաղաքում մնացող գրոհայինների տարհանում ՄԱԿ-ի և նրա գործընկերների կողմից համակարգմամբ և վերահսկողությամբ:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



