Շրի Լանկայում ուխտավորների տեղափոխող միկրոավտոբուսի և մեկ այլ ավտոբուսի բախումից 10 ուխտավոր է զոհվել. կա առնվազն 20 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին Շրի Լանկայի հյուսիսում գտնվող Ջաֆնա թերակղզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 10 և վնասվածքներ ստացել ավելի քան 20 մարդ:
Indian 24 News-ի հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել A9 մայրուղու վրա. ուխտավորներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ուղևորատար ավտոբուսի հետ: Բոլոր մահացածները եղել են միկրոավտոբուսի ուղևորները: 17 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, ևս երեքը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ ոստիկանությունը սկսել է միջապեդի պատճառների հետաքննություն: Տեղական իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով` տեղի ունեցած ՃՏՊ-ը դարձել է թերակղզու ամենախոշոր պատահարը վերջին ժամանակներում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



