Մեծ մրցանակ. Յանա Եգորյանի հաղթանակը
ՍՊՈՐՏՌիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Յանա Եգորյանը նվաճել է համաշխարհային Մեծ մրցանակի հերթական փուլի հաղթողի կոչումը: Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված մրցաշարում Յանա Եգորյանը թրամարտի եզրափակիչում 15:11 հաշվով առավելության է հասել հունգարացի Աննա Մարտոնի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի թրամարտի անհատական եւ թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած Յանա Եգորյանն այս շաբաթ արժանացել է Ռուսաստանի սպորտի նախարարության «Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն մարզուհուն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



