Հորդանանում գրոհայինները պատանդներ են վերցրել Խաչակիրների ամրոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրոհայինները, ովքեր թաքնվել են Հորդանանի հարավային Էլ-Կարակ քաղաքի միջնադարյան ամրոցում, պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Կիրակի անհայտ անձիք հարձակումների շարք են իրականացրել ուժայինների պարեկային խմբերի վրա և կրակ բացել քաղաքի ժանդամերիայի ուղղությամբ, որից հետո թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող Խաչակիրների ամրոցում։
Զոհվել է կանադացի զբոսաշրջիկ, ով հայտնվել էր փոխհրաձգության կենտրոնում։ Բացի այդ, սպանվել են անվտանգության մարմինների 4 աշխատակիցներ։Իշխանությունները հայտնում են 22 վիրավորի մասին։
Թե քանի մարդ է պատանդ մնացել հարձակվողներին, դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ նրանց թվում կա՞ն զբոսաշրջիկներ թե՞ ոչ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



