Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետգույքն օտարելու միտում չկա. Արման Սահակյանը Դվին հյուրանոցի, ԱԳՆ նախկին շենքի և Երիտասարդական պալատի օտարման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե պետական գույքն օտարելու միտում կա։  

«Բազմիցս հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ոչ թե զբաղվում ենք պետական գույքի օտարման գործընթացներով, այլ պետական գույքի արդյունավետ կառավարմամբ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հանրապետության հրապարակի՝ Արտգործնախարարության նախկին շենքի վաճառքը Արման Սահակյանն, օրինակ, համարում է իրենց լավագույն ծրագրերից մեկը: 

«Մենք ընդամենը օտարեցինք 14 000-ից մի փոքր քիչ տարածք և ձեռք բերեցինք 30 000 քառակուսի մետր նոր շենք, որտեղ տեղակայված են 5 գերատեսչություններ»,- ասաց նա:

Հարցին, թե ի վերջո ինչ է լինելու նախկին ԱԳ շենքի փոխարեն, Արման Սահակյանը նշեց, որ հստակ պայմանագրում ֆիքսել են: 

«Իհարկե, կողմի մոտեցումները եթե չփոխվեն, պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան հինգ աստղանի բրենդ ունեցող հյուրանոց»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում տարիներ առաջ օտարված և քանդված Երիտասարդական պալատին, Արման Սահակյանը պատասխանեց. «Մեր կառույցի միջոցով չի օտարվել, դա սնանկացման գործընթաց է եղել, և սնանկացման արդյունքով էլ օտարում է տեղի ունեցել»:

Պետական գույքի կառավարման վարչության պետը նաև տեղեկացրեց, որ Դվին հյուրանոցի վերականգնման համար նախատեսվում է նոր ծրագիր՝ 100 մլն դոլար ներդրմամբ։

«Դվին հյուրանոցի համար մենք նոր պայմանագիր կնքեցինք ներդրողների հետ. այս պահին այն ներդրումները, որ նախատեսված են՝ 13 միլիոն դոլարի չափով, ներդրողներն այդ  պայմանագրային պարտավորությունները կատարել են: Սակայն նախատեսվածը չէր բավականացնում, որ ամբողջությամբ ծրագիրն իրականացվեր: Հիմա Կառավարությունը  քննարկում է նոր ծրագիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 100 մլն դոլարի ներդրումների մասին է խոսքը»,- ասաց Սահակյանը և նշեց, որ այս պահին 100 մլն-ի ծրագիրը քննարկման փուլում է. եթե հաստատվի, նորից ակտիվ շինարարական աշխատանքներ կսկսվեն:

«Եթե դուք անցել եք Դվինի կողքով՝ կտեսնեք, որ աշխատանքներ կատարվում են, այսինքն՝ մենք բոլոր կիսատ թողնված գործերը հասցնելու ենք իրենց ավարտին»,- ասաց նա:

Արման Սահակյանը նշեց, որ ծրագրում հստակ կետեր կան, թե ինչ պետք է կառուցվի: 

«Ընդհուպ մինչև խաղատան մասին է խոսքը։ Եթե Կառավարությունը հավանություն տա ծրագրին, ապա ներդրումները կիրականացվեն կարճ ժամանակահատվածում»,- ասաց նա:

Պետական գույքի կառավարման վարչության պետի խոսքով՝ ներդրողներն այս անգամ արդեն ունեն  պայմանագրային պարտավորություններ: 

«Ես կոնկրետ ասել եմ, որ 2011-2012 թթ-ին  կքնված պայմանագիրն իրավական առումով թույլ էր, մենք կողմի հետ համաձայնության եկանք, 2012-13 թթ-ին նոր պայմանագիր ստորագրվեց ներդրողների հետ, որոնք ստանձնեցին պարտավորությունը մինչև 2016թ-ն  ավարտել: Բայց ներդրողները նոր, բավական մասշտաբային ծրագիր ներկայացրեցին, և այդ 13 մլն դոլարի ներդրմամբ հնարավոր չէր իրականացնել ամբողջ Դվին հյուրանոցի վերականգնումը։ Հիմա այդ 13-ն ավարտել են, նոր ծրագիր է նախատեսվում 100 մլն-ի»,- ասաց նա:  

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար