Թուրքիան արգելել է Ստամբուլում գտնվող գերմանական դպրոցում նշել Սուրբ Ծնունդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները որոշել են զրկել Ստամբուլում գտնվող էլիտար գերմանական գիմնազիայի աշակերտերին Սուրբ Ծնունդը տոնելուց հնարավորությունից։ Ինչպես հայտնում է DPA գործակալությունը՝ ուսուցիչներին արգելվել է սուրբծննդյան թեմատիկան պարապմունքների ժամանակ քննարկելը։ Բացի այդ, աշակերտներն այժմ չեն կարող Ստամբուլի գերմանական հյուպատոսությունում ելույթ ունենալով ավանդական համերգով, որին մի քանի ամիս պատրաստվել են։
«Լիսեսի» գիմնազիան, որում գերմանա-թուրքական միջկառավարական համաձայնագրի շրջանակում աշխատում են մի քանի տասնյակ մասնագետներ Գերմանիայից, հանդիսանում է լավագույն դպրոցներից մեկը Թուրքիայում։ Սակայն օտարերկրացի ուսուցիչները պաշտոնապես ենթարկվում են Թուրքիայի Կրթության նախարարությանը։



