Ավելի քան 100 հազար իրաքցիներ լքել են իրենց տները՝ Մոսուլում անցկացվող գործողության պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 100 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարությանը։
«Այսօր 103872 մարդ, մեծամասնությունը՝ Նայնավա նահանգից, որի վարչական կենտրոնն է հանդիսանում Մոսուլը, դարձել են տեղահանված անձիք»,-հայտնում է կազմակերպությունը։
Մոսուլը, որը մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքն է, ավելի քան երկու տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է հոկտեմբերի 17-ին։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



