Իսրայելի նախկին նախագահը վաղաժամ ազատ կարձակվի բանտից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը, ով դատապատված է բռնաբարության համար, վաղաժամ ազատ կարձակվի՝ հայտնում է BBC-ն։
Իսրայելի բանտերի վարչության համաներման հարցերով հանձնաժողովը բավարարել է վաղաժամ ազատ արձակման մասին 71-ամյա քաղաքական գործչի խնդրանքը։ Նա բանտը կլքի հաջորդ շաբաթ։
Փաստաբանի խոսքով՝ լսելով այդ նորությունը՝ Կացավն արտասվել է։ Նա բանտում է անցկացրել նախատեսված 7 տարիներից 5-ը։ Սա վաղաժամ ազատ արձակման հասնելու Կացավի երրորդ փորձն էր։
2011 թվականին Կացավը Թել-Ավիվի շրջանային դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ենթակայի բռնաբարության երկու դեպքերին, սեռական ոտնձգություններին, անպատշաճ վարքին և քննությանը խոչընդոտելու փորձերին առնչվող մեղադրանքով։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



