Լիբանանի կառավարության նոր կազմում 2 հայ նախարար կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լիբանանյան NNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով` կառավարության նոր կազմը բաղկացած է 30 պաշտոնյայից, որոնք տարբեր կրոնների ներկայացուցիչներ են: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը: 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Վերջինս համարվում է վարչապետին մոտ կանգնած անձնավորություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



