Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային համաձայնագրի խախտման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է: Այս մասին հայտնել է
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելը գործողությունների համընդգրկուն ծրագրի ակնհայտ խախտում է։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ այնպիսի ուղի է ընտրել, որը «կհանգեցնի ԱՄՆ կառավարության նկատմամբ միջազգային վստահության զգալի նվազման»։ Ռոուհանին նշել է, որ Իրանը միշտ հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական հարցերի զարգացման ուղուն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



