Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին հերքել է բոլոր մեղադրանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի կենտրոնական անձը՝ նախագահի ընկերուհի Ցոյ Սուն Սիլը, հերքել է բոլոր մեղադրանքները, հայտնում է «Ռյոնհապը»։
«Դատախազության բոլոր մեղադրանքները ես չեմ կարող ընդունել»,– մեջբերում է գործակալությունը նրա բառերը։
Երկուշաբթի նա մասնակցել է Կենտրոնական շրջանային դատարանի լսումներին։
Ցոյ Սուն Սիլը թեպետ չի զբաղեցրել պետական պաշտոններ, նրան մեղադրում են նախագահ Պակ Կըն Հեի հետ մտերիմ հարաբերությունները չարաշահելու եւ պետության գործերին միջամտելու։
Այս սկանդալի ֆոնին Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին նախագահին իմպիչմենտ էր հայտնել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



