Տեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը Պուտինի եւ Էրդողանի միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վ. Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի միջեւ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակում ունեցած սեփական աղբյուրներին: Ըստ այդմ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիական հիմնահարցը: Հաղորդվում է, որ հատկապես ընդգծվել է մարդկանց Հալեպից տարհանման հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ հաղթահարումը, ինչպես նաեւ կարեւորվել է մարդկանց հումանիտար օգնության տրամադրումը Հալեպում: Երկու նախագահներն էլ հայտարարել են, որ Սիրիական հակամարտությունը ունի միայն քաղաքական կարգավորում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



