Մեծ Բրիտանիայում 101-ամյա մանկապիղծը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում դատարանը 1915թ․ ծնված Ռալֆ Կլարկին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար և դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ավելի վաղ Բիրմինգեմի թագավորական դատարանը մեղավոր էր ճանաչել Կլարկին 21 բռնաբարության համար։ Նշվում է, որ տղամարդը հանցագործությունները կատարել է 1970-1980-ական թվականներին։
Նրա զոհերը, որոնց մի մասն այժմ ավելի քան 45 տարեկան է, դիմել են ոստիկանություն անցած տարի, երբ Facebook սոցիալական ցանցում տեսել եմ Կլարկի անձնական էջը։ Այսպիսով, տղամարդը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենածեր դատապարտյալը։ l
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



