Հայաստանում գրանցված շնչառական օրգանների տուբերկուլյոզ հիվանդության դեպքերը նվազել են 52-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է շնչառական օրգանների տուբերկուլյոզ հիվանդության 566 դեպք: Վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդության դեպքերը նվազել են 52-ով: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր շնչառական օրգանների տուբերկուլյոզի 618 դեպք:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցված դեպքերից 130-ը նկատվել են կանանց, իսկ 23-ը մինչև 18 տարեկանների մոտ: Ընդհանուր թվից 176 դեպք գրանցվել է գյուղական համայնքների բնակիչների մոտ, որից 10-ը մինչև 18 տարկանների մոտ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



