Ռուսաստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 41 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Իրկուտսկ քաղաքում սպիրտ պարունակող հեղուկից թունավորվելու հետեւանքով տուժած 57 անձանցից 41-ը մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Իրկուտսկի Լենինի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկուն։ Տուժածների մեծ մասը հիվանդանոց էր տեղափոխվել կոմայի վիճակում։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր։
Նրանք բոլորն ընդունել էին «լոգանքի խթանյութ», որը ալկոհոլ է պարունակում եւ տեղի խանութներում արժի մոտ 40 ռուբլի։ Քաղաքում նման խմիչքի վաճառքի ավելի քան 100 կետ են հայտնաբերել, որոնց բաղադրության մեջ ՌԴ Առողջապահության նախարարությունը մեթանոլ եւ անտիֆրիզ էր գտել։
Քննիչներ արդեն ձերբակալել են թունավորված խմիչք տարածող 5 մարդու, որոնցից առգրավել են ավելի քան 2 հազար շիշ խտանյութ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



