Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա կրակած անձը սպանվել է ոստիկանների կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում մի ցուցահանդեսում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում իրականացրած անձը սպանվել է ոստիկանների հետ զինված բախման ժամանակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանի վրա հարձակումից մոտ 45 րոպե հետո է ոստիկաններին հաջողվել վնասազերծել զինված անձին։
Նշվում է, որ զինված անձը երեկոյան 19:00-ին մտել է ցուցահանդես, որտեղ եղել է Անդրեյ Կառլովը, սկսել Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ ասել ու կրակել դեսպանի վրա։
Դեսպանը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



