Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այ այդե՜ս, ստորացրե՛ք հայաստանյան դպրոցը և Եվրատեսիլ ուղարկեք ռուսական «շկոլայի» երգիչներին

ԲԼՈԳ

Լիլիթ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ տհաճ մի երևույթ կա հայերիս մեջ. Մեզ թվում է, թե այն, ինչը Հայստանում էչ ստեղծված՝ չի կարող լինել լավը, մակարդակով, որակով: Ինչու՞ ենք մենք առավել դասում այն, ինչը դրսում է ստեղծվում, նրանց, ովքեր դրսում են ապրում, ցանկացած բան, ինչը Հայաստանից հեռու է: Չգիտեմ.. բայց փաստն այն է, որ այս տհաճ երևույթը շատ նման է արտագաղթի քարոզի:

Ասածներիս վառ ապացույցն էլ ներկայումս Առաջին ալիքով ընթացող «Դեպ եվրատեսիլ» նախագիծն է, որտեղ ամեն կերպ փորձ է արվում ապացուցել, համոզել ու մարդկանց վզին փաթաթել այն գաղափարը, որ դրսում, իսկ տվյալ դեպքում Ռուսաստանում մեծացած ու երաժշտական գիտելիքներ ձեռք բերած մեր մասնակիցներն ավելի լավն են, քան նրանք, ովքեր ծնվել, մեծացել, երգել են սովորել հենց Հայաստանում:

Նախագծի ամենասկզբից էլ մի խոսակցություն էր պտտվում, որ այս ամենը զուտ շոու է՝ մարդկանց, այսպես ասած, պրոցեսի մեջ ընդգրկելու, ու ինչու չէ, նաև ռեյտինգային շոու ապահովելու կոմերցիոն քայլ, և որ իրականում 2017թ. Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակը որոշված է շատ վաղուց ու անունն է նրա Արծվիկ: Արծվիկի երգելու տաղանդի ու նրա բեմական կերպարի մասին վատ բան ասողը առնվազն տարրական անգրագետ պիտի լինի, խոսքը դրա մասին չէ, միանշանակ, Արծվիկն իրոք պրոֆեսիոնալ երաժիշտ է, ու ի տարբերություն Իջինի, նա կայացած երգչուհի է: Սակայն այստեղ մի հանգամանք կա. Ախր Արծվիկին բացարձակ ոչ մի կետով չէին զիջում մեր այն մասնակիցները, ովքեր մեկը մեկի հետևից լքեցին նախագիծը:

Միթե՞ մրցույթի կազմակերպիչները չեն հասկանում, որ այս կերպ վարվելով նրանք ստորադասում են հայաստանյան դպրոցն ու այդ բնագավառի նվիրյալներին: Որքանո՞վ է արդարացի այսպես կոտրել մեր սերնդին, նրան կրթողին: Չէ՞ որ բոլոր դրսից եկած մեր հայրենակիցներին Հայաստանի անունից եվրատեսիլ մեկնելը միակ հնարավորությունն է այդ բեմում երբևէ հայտնվելու համար, բայց մոռանալ պետք չէ, որ դա նաև մեր՝ տեղական երաժիշտների միակ շանսն է գոնե մի կերպ «երևալ» աշխարհին: Ստացվում է՝ Հայաստանի անունից Եվրատեսլի մեկնելու համար Հայաստանից արտագաղթե՞լ է պետք:

Իսկ ով է ասել, որ ռուսական դպրոցը ներկայացնող հայ երգչուհին ավելի շատ շանսեր ունի, քան մեր՝ տեղական կատարողները: Ունեինք նման օրինակ՝ ի դեմս Ռիվասի... ու Ի՞նչ... արդյունքը նույնն է: Խոշոր հաշվով՝ Եվրատեսիլ մեկնող ոչ մի արտիստ դա չի անում ազգասիրական դրդումներից ելնելով: Ցանկացած երգչի Եվրատեսիլ է տանում միայն ու միայն անձնական շահը՝ ճանաչում, նկատելի լինելու հնարավորություն, միջազգային հարթակ դուս գալու հեռանկար: Այդ դեպքում ավելի լա՞վ չէր լինի այդ շանսը տալ Հայաստանի նեղ ու սուղ պայմաններում գոյատևող երգիչներին, այլ ոչ թե դրսի լայն հնարավորություններից օգտվող ու Հայաստանը հարմար խոպանատեղի օգտագործող երաժիշտներին:

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի