Ռուս դեսպանի սպանությունից հետո Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՎԻԴԵՈԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի դեմ կատարված մահափորձից հետո, ինչի հետևանով նա մահացել է։
Քալընի խոսքերով՝ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին ներկայացրել է զինված միջադեպի մանրամասները։
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն ռուս դեսպանի սպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու Մոսկվա ժամանելուց հետո, որտեղ նա պետք է մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



