Որտեղ է աշխատել «Կայարան»-ից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանը նախքան սերիալում նկարահանվելը
ՖՈՏՈBlogNew.am-ը գրում է.
«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին՝ Արփին, հեռուստադիտողների սիրելին դարձավ ֆիլմի առաջին իսկ սերիայից: Աղջկա՝ դաժան, անարդար ու տառապանքով լի ճակատագիրը շարունակում է մնալ սերիալասերների մտահոգության թիվ մեկ խնդիրը:
Միշտ տխուր, դժբախտ ու լացած աչքերով Արփին՝ նույն ինքը Քրիստինա Կույումչյանը, սակայն, իրական կյանքում շատ կենսուրախ ու երջանիկ աղջիկ է, ում հետ կայքն օրերս զրուցել ու փորձել է պարզել՝ արդյոք փոխվել է երիտասարդ աղջկա կյանքը սերիալային ճանաչումից հետո:
Քրիստինայի հետ զրույցում փորձեցինք պարզել նաև մեր ունեցած այն տեղեկության հավաստիությունը, համաձայն որի՝ Քրիստինան նախքան «Կայարանում» նկարահանվելը Զվարթնոց միջազգային օդանավակայանում որպես բորտ-ուղեկցորդուհի է աշխատել:
«Այն, որ աշխատել եմ Զվարթնոց միջազգային օդանավակայանում, ճշմարիտ է, բայց ոչ որպես բորտ-ուղեկցորդուհի: Աշխատել եմ ուղևորների սպասարկման բաժնում»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստինան:
Առավել մանրամասն` սկզբնաաղբյուր կայքում