Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգությամբ հայ պատգամավոր Արթուր Օգանովը Ռուսաստանի խոշոր բանկերից մեկին 40 մլն դոլար է պարտք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաճախ մոսկովյան պատգամավորները զարմանք են արտահայտում առ այն, որ ժողովուրդը պարզապես չի վստահում իրենց, սակայն, ինչպես ասում են, ամեն հետևանք ունի իր պատճառը: Ռուսներին կարծես թե այլևս հնարավոր չէ զարմացնել պատգամավորների կյանքի հետաքրքիր պատմություններով, ժամանակի ընթացքում կառուցած վիլլաներով, որոնցում բնակվում են նրանց հարուստ կանայք ու, իհարկե, ֆինանսական աճպարարության շնորհիվ անհետացող գումարներով,– գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ լրագրողը Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայություն պաշտոնական կայքում խոշոր պարտատերերի ցուցակում հայտնաբերել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Արթուր Օգանովի անունը, ով ունի չվճարված 2,7 մլրդ ռուբլի:

Թերթը հիշեցնում է, որ պատգամավորը հանդիսանում է «Ակվարել» ՍՊԸ–ի տնօրեն, որի հիմնադիր են հանդիսանում նրա կինն ու որդին: Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով, որը, ինչպես նշվում է հոդվածում, բավական շահավետ աշխատանք է՝ հաշվի առնելով վարձակալողների բիզնես ոլորտում խոշոր ու վճարունակ լինելու փաստը: Նշենք, որ վարձակալողներից են՝ «Շոկոլադնիցա» սրճարանների ցանցը, «Բուրգեր Կինգ» արագ սննդի ռեստորանային ցանցը, «ԱԿԲարս» բանկը եւ այլ ընկերություններ:

Պարզվում է՝ պատգամավորը, 2012 թվականին վարկ է վերցնում խոշոր բանկերից մեկից՝ «Ալֆա» բանկից` մեկ այլ բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով: 2013 թվականին Օգանովը դիմում է «Ալֆա» բանկ` խնդրելով իր վարկային գիծը հասցնել մինչև 40 մլն ԱՄՆ դոլարի, սակայն մերժում է ստանում եկամուտների ոչ բավարար լինելու պատճառով: Վարձավճարների ավելացմամբ եւ այլ համապատասխան թղթերի ու լեգալ եկամուտների շնորհիվ Օգանովը հասնում է նրան, որ բանկը տրամադրում է իր կողմից նշված գումարը:

Վարկի մարման գործընթացում Օգանովը ձգձգում է ճիշտ ժամանակին կատարվելիք վճարները, պատճառը հանդիսանում է խոշոր գործընկերներից մեկի հրաժարումը վարձակալած տարածքներից: Վարձավճարի մեծ լինելու պատճառով ընկերությունը Օգանովից պահանջել է իջեցնել վարձավճարի գումարի չափը, սակայն մերժում է ստացել, որի հետևանքով տվյալ ընկերությունը հրաժարվել է համագործակցությունից: Այդ օրինակին հետևել են նաեւ մյուս վարձակալները:

Ստեղծված վիճակի շուրջ բանկը քննություն է անցկացրել` հասկանալու, թե որտեղ ու ինչի վրա են ծախսվել ընկերության գումարները: Ինչպես պարզ է դարձել` Օգանովի ընկերության գումարները ծախսվել են իր տիկնոջ շքեղ ու գեղեցիկ կյանքի, թանկարժեք մեքենայի ու գերշքեղ վիլլայի կառուցման վրա:

Օգանովը, ով հանդիսանում է Ֆիլյովսկի պարկ մունիցիպալիտետի պատգամավոր, ով իր իրական գործունեությունը քողարկում է սոցիալապես անապահովներին ու պատերազմի վետերաններին աջակցելով, ներկայում ահռելի պատքեր ունի «Ալֆա» բանկին, որի չափը հասնում է մոտ 2,7 մլրդ ռուբլու, ինչն իր հերթին մի քանի անգամ գերազանցում է նշված համայնքի տարեկան բյուջեն:

Ինչպես նշում է թերթը, մինչ վարկատուն փորձում է օրենքով վերադարձնել սեփական գումարները՝ դիմելով դատարան, պատգամավորը վայելում է բանկին չվճարված գումարները` միևնույն ժամանակ պաշտպանվելով ունեցած մանդատով: Հ.Գ. Այսպիսով, ծանոթանում ենք հերթական պատմությանը, որտեղ ազգությամբ հայ գործարարն արտերկրում անբարեխղճորեն վարելով իր բիզնեսները` սևացնում է հայի ու հայ գործարարի համբավը:

Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար