Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Շարժայի մրցաշարում
ՍՊՈՐՏԱրաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարում տեղի ունեցան 2-րդ տուրի հանդիպումները: «Շարժայի կանանց գավաթ»-ին մասնակցող Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես և առաջին տուրում, հաղթանակներ տոնեցին: Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաև մեր երեք պատվիրակները, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսան նա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



