Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին
ՖՈՏՈՋորջ Քլունին եւ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Գրանտ Հեսլովը ֆիլմ կնկարահանեն սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին (Սիրիական քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը, որը զբաղվում է խաղաղ բնակիչների պաշտպանության ու փրկության հարցերով եւ առավել հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անունով):

55-ամյա Քլունին որպես հիմք կվերցնի Օռլանդո վոն Էյնզիդելի նկարահանած «Սպիտակ սաղավարտների» մասին փաստագրական ֆիլմը. ի դեպ՝ այն առաջադրված է «Օսկար»-ի:
Ըստ Deadline-ի՝ ժապավենը կստեղծի Քլունիի եւ Հեսլովի Smokehouse Pictures կինոընկերությունը:

Հավելենք, որ Սիրիայում հինգ տարվա գործունեության ընթացքում «Սպիտակ սաղավարտները» շուրջ 70 հազար մարդու են փրկել: Կազմակերպության 3 հազար կամավորներից 154-ը սպանվել է աշխատանքի ընթացքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



