Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Հեսեն դաշնային հողի մայրաքաղաք Վիսբադենում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:
Հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան ծագումով պակիստանցի տղամարդը Scania բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



