Ավտոգազալցակայանում գողություն կատարած կինը հրավիրվել է բաժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհների խաչմերուկում գտնվող «Սեզամ» ավտոգազալցակայանի տարածքում գողացել են Գեղամ Մ.-ի դրամապանակը՝ 47.000 դրամով, փաստաթղթով և բանկային քարտերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Լիդիա Տ.-ն, որը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնը վերցված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



