Արեւելյան Հալեպից տարհանվել են 300-ից ավելի հիվանդներ ու վիրավորներ. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում արեւելյան Հալեպից ավելի քան 300 հիվանդներ ու վիրավորներ են տարհանվել մարդկանց դուրսբերման գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը:
«Վերջին տվյալների համաձայն՝ մենք 301 հիվանդների եւ վիրավորների ենք տարհանել արեւելյան Հալեպից: Նրանցից 93-ը տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ, իսկ մնացածները՝ Իդլիբ եւ Հալեպի արեւմտյան արվարձանների հոսպիտալներ»,-ասել Է նա:
Յազարեւիչի խոսքով՝ տարհանվածների թվում կա 67 երեխա:
Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մամուլի քարտուղար Կրիստա Արմսթրոնգը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ լույս դեկտեմբերի 20-ի գիշերը ԿԽՄԿ-ին հաջողվել Է արեւելյան Հալեպից տարհանել 14 վիրավորների:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



