Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վաչե Թովմասյանը` «Քարե դարդի» ավարտի եւ բրենդային խաղալիքների վաճառքի մասին

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է.
 
Life.panorama.am-ը զրուցել է «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի հետ` սիթքոմի 3-րդ եթերաշրջանի ավարտի, կերպարների զարգացումների, սիթքոմի հետագա շարունակության և դրա հիման վրա բեմադրած ներկայացման մասին:
 
«Որպես այդպիսին` այս անգամ մենք տոնական թողարկում չենք անելու, քանի որ այն այս տարի համընկել է մեր սիթքոմի ավարտի և հերոսների փոխհարաբերությունների վերջաբանի հետ: Այդ պատճառով մենք նախապատվությունը տվել ենք սյուժետային մոտեցմանը, որի մանրամասները, սակայն, չեմ կարող ասել»,- պատմեց Վաչե Թովմասյանը:
 

 
Հարցին, թե արդյոք Ամանորից հետո «Քարե դարդ»-ը կունենա իր շարունակությունը, Վաչեն պատասխանեց.
 
«Միանշանակ, նոր եթերաշրջան լինելու է և այն եթերում կհայտնվի արդեն 2017թ. մարտ ամսին: Ավելացնեմ, որ կապված նոր եթերաշրջանի հետ շատ նոր մտքեր ունենք, ցանկանում ենք ավելի հետաքրքիր ինչ-որ բան անենք, իսկ թե կոնկրետ ինչ, կրկին փակագծերը չեմ բացի»,- պատմեց սիթքոմի պրոդյուսերը: 
 
Դերասանը տեղեկացրեց նաև, որ այս պահին իրենք զբաղված են նաև «Քարե դարդ» ներկայացման բեմադրության վրա, որը շուտով արդեն պատրաստ կլինի, ինչպես նաև փորձում են իրականացնել «Քարե դարդ»-ի բրենդային խաղալիքների վաճառքը. 
 
«Ընդամենը մի քանի օրից մեր երկրպագուները կարող են ձեռք բերել մեր բրենդային խաղալիքները: Կարծում եմ` այս գաղափարը կուրախացնի նրանց»,- պատմեց Վաչեն` մանրամասնելով, որ սկզբնական շրջանում վաճառքում կլինի փափուկ բարձի տեսքով Մոսոն, իսկ հետո արդեն եվրոպական չափանիշներին համապատասխան խաղալիք` կրկին Մոսոյի տեսքով, որի ձեռքերը կշարժվեն և որը կարտաբերի Մոսոյի կողմից հնչող հայտնի արտահայտությունները: Վաչեի խոսքով` ապագայում խաղալիքներ կարտադրվեն նաեւ մյուս հերոսների տեսքով:
 

 
Զրույցի վերջում Վաչե Թովմասյանը պատմեց նաև, որ 2017-ի մայիսի 21-ին, «Քարե դարդ»-ի անձնակազմը մեկնելու է ԱՄՆ` համերգների.
 
«ԱՄՆ-ում կներկայացնենք սիթքոմի` ներկայացմանն ավելի մոտ տարբերակը: Վստահ կարող եմ ասել, որ այն առավելապես կտարբերվի ձևաչափի առումով: Այսինքն` կլինեն ոչ միայն հումորային համարներ, այլ ներկայացումը կուղեկցվի նաև սյուժետային գծով»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Վաչե Թովմասյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ Կամենդատյան