Պուտինն ասես Դոստոևսկու հերոսներից լինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Պուտինին Դոստոևսկու դրամատիկ հերոսներին է նմանեցրել: «Նա մեկն է, որ ուժգին ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ: Իր ընկալմամբ՝ նա ռուսական ազգային շահերի սառնակշիռ հաշվետար է»,– CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Քիսինջերը և հավելել, թե այս պահին ռուսական ինքնության հարցը դրամատիկորեն է կարևորվում հատկապես այն պատճառով, որ կոմունիզմի պատճառով լուրջ խզում է տեղի ունեցել:
Քիսինջերը նաև համոզմունք է հայտնել, թե ՌԴ–ն կիբերպատերազմ է վարում ԱՄՆ–ի դեմ և չի բացառել պատասխան քայլերը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին էլ նախկին պետքարտուղարն ասել է, թե նա իսկապես ֆենոմեն է, և որ՝ «անչափ կարևոր նախագահ կարող է դառնալ պատմական կտրվածքով»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



