Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանճարեղ ստրատեգի խորհրդավոր պատմությունը կամ` Մենք ենք, մեր ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Որևէ համապետական ընտրության նախաշեմին քաղաքական դաշտն այսքան ամայացված չի եղել: Ընդհանուր հայացք գցելով անգամ, նկատելի է` ոչ ոք չկա. հներն այլևս նոր չեն, և մարդիկ նրանց հետ չեն կապում էական հույսեր: Ի վերջո, ամեն ժամանակ իր պահանջն է դնում դերակատարների առջև: Այդ թվում նաև` քաղաքական դերակատարների:

Մի բան էլ կա. ամեն մարդ ունի իր աստեղային ժամը, այդ թվում նաև` քաղաքական գործիչը: Իսկ մեր քաղաքական դաշտի խարիզմատիկ լիդերներն արդեն ապրել ու անցել են իրենց աստեղային ժամը: Նրանք ընտրվել են նախագահ, բայց նախագահ չեն դարձել: Համենայն դեպս, ժողովուրդն այդպես գիտի: 

Բնականաբար, նախ և առաջ, խոսքը Լևոն Տեր–Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է. մեկը նախագահ ընտրվեց 2008–ին, մյուսը` 2013–ին:
Եվ կրկին, բայց արդեն` նոր դեմքով, նոր ասելիքով այս լիդերներն այլև չեն կարող մտնել քաղաքականության մեջ. նրանց պահանջարկը պարզապես չկա:

Ուրիշ ո՞վ մնաց քաղաքական դեմքերից, որոնք ասելիք ունեն ժողովրդին ու ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ես այդպիսիներին չգիտեմ:

Բնականաբար, մարդիկ կան, ովքեր իրենց ասելիքը, դեմքն ու դիմագիծն ունեն հանրային կյանքի որոշակի հատվածի համար: Խոսքը վերջիններիս մասին չէ: Որովհետև հատվածը ղեկավարել ու հատվածը առաջ տանել չի նշանակում նույնն անել ամբողջի հետ:

Մնում է հանրապետական կուսակցությունը: Ի՞նչ խոսք, այս կուսակցությունը, առանց վարչապետ Կարեն Կարապետյանի, կրկին քննություն չէր բռնի: Կմնար անհատների թիմ, որոնցից և ոչ մեկն իրենով, այսպես ասած, չէր ծածկի հանրային ամբողջական պահանջարկը:

Այս մասին, բնականաբար, հստակ իմացել է իշխող ուժն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել: Եվ այդ միջոցները հետևյալ ելակետերն են ունեցել.
Ընդդիմադիր դաշտում սերնդափոխություն տեղի չի ունեցել, նոր դեմքեր ի հայտ չեն եկել: Իսկ հներն էլ արդեն ապրել են իրենց աստեղային ժամը ու հաղթող հերոսներ մնացել պատմության համար: Արդյունքում դաշտը լիակատարորեն մնում է իրենց տիրապետության տակ:

Բայց որպեսզի ամեն ինչ ճշմարտանման լինի կամ ամեն ինչ այնքան էլ դուրս չգա օրինականության շրջանակներից, իսկ օրինական լինելն այսօր մեր երկրին շատ է հարկավոր, մնում է մի բան անել` կուսակցություն ներմուծել նոր դեմքի, որն անպայման խարիզմա ունենա, առաջնորդի տվյալների կրող լինի: 

Ու ամեն ինչ կգնա հալած յուղի նման: Առավել ևս` եթե մի քանի բարեփոխումներից էլ խոսվի ընտրություններից առաջ, մի քանի ժողովրդահաճո և ժողովրդաշահ գործեր արվեն:
Ոչ մի դժվարություն չկա այլևս. հանրապետական կուսակցությո՛ւն, մտի՛ր ընտրական պայքարի մեջ ու հաղթի՛ր: Հաղթիր վստա՛հ, արժանահավատ արդյունքով, համարյա օրինական հաղթանակ տար:

…Ո՞ր ուղեղում է հղացվել այս հանճարեղ ստրատեգիան: Ո՞վ է հեղինակը: Նա Բաղրամյան 26–ում է նստում, խորհրդարանի որևէ սենյակի աչքի չընկնող պատգամավոր է: Կամ գուցե կողքի ստրատեգ է, որին դիմել են ու որը համապատասխան ծառայություն է մատուցել դիմողին:

Գուցե` ձրի՞: Գուցե` փողո՞վ…

Գոհար Սարդարյան

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան