Գալուստ Սահակյանն ի գիտություն է ընդունել Ռուբիկ Հակոբյանի դիմումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ընթերցելով պատգամավորի նամակը՝ ասաց, որ այն ընդունվել է ի գիտություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



