ՄԱԿ-ը պատրաստ է անհապաղ դիտորդներ տեղաբաշխել արեւելյան Հալեպում. Բան Կի Մուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ը պատրաստ Է անհապաղ դիտորդներ տեղաբաշխել արեւելյան Հալեպում, եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն անվանգության առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում:
«Մենք արդեն ունենք շուրջ հարյուր մարդ, որոնց մեծ մասը Սիրիայի քաղաքացիներ են: Նրանք կարող են տեղաբաշխվել անհապաղ, հենց որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- ասել Է նա:
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանության խորհուրդը բանաձեւ Է ընդունել Հալեպի արեւելյան մասից մարդկանց տարհանման ընթացքը հսկելու համար միջազգային դիտորդների տեղաբաշխման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



