Կայսերիի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Խմբավորումը համացանցի միջոցով արած հայտարարության մեջ նշել է, որ այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել քրդերի դեմ իրականացվող գործողությունների համար:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյանպայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնականտվյալներով` զոհվել է 14 զինվոր, 56-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու ենճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



