Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանգչիր խաղաղությամբ, ՄԱ՜ՅՐ». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումն իր մայրիկի մասին, որն անհնար է կարդալ առանց արցունքների

ԼԱՅՖ

Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում գրում է

Մարդիկ շտապում են. անողոք ու անորոշ մրցավազքի ելած ասես լինեն... 
Ես Հանրայինում էի այդ օրը, ինքս էլ շտապում էի, տոնական վեց, թե յոթ հաղորդում միանգամից նկարեցինք այդ օրը. «Երջանկության մեխանիկան» էր՝ ընտանեկան երջանկության անսպառ թեմայով։ 
Հինգ տարի առաջ էլ՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը յոթի կողմերը, անտանելի խցանում էր, մարդիկ նույնկերպ, ինչպես որ հիմա, առանց միմյանց զիջելու, իրար վրայով անցնելով «շտապում» էին, ու՞ր, իրենք էլ չգիտեին․․․ Բայց կյանքիս մեջ առաջին անգամ ես հենց այդ օրն իսկապես հասկացա՝ ինչ է նշանակում ՇՏԱՊԵԼ, երբ վայրկյանը ԿՅԱՆՔ արժեր, երբ ամեն երրորդ մեքենան վթարի ու եղանակի պատճառով կանգնած էր, բայց ես չէի զգում ու անցնում էի՝ սահելով դեմքերի, դեպքերի, մեքենաների վրայով, որովհետև Վայրկյանը Կյանք էր։ Առաջին անգամ հասկացա, որ Խանջյան փողոցը շատ հեռու է Կոմիտասից, եթե դու կյանքի ու մահվան արանքում ես, ու Երևանում «տոնական» տրամադրություն է։ Հասկանում ես Խցանում ասվածը, երբ պատուհանդ բաց թախանձագին խնդրում ես, որ թույլ տան անցնես, կամ զիջեն, մի անիվի տեղ, մի վայրկյան շուտ հասնել, մի ակնթարթ.... Մի քիչ կյանք։
Շտապում ենք առանց հասկանալու, որ անընդհատ շտապելով պարզապես հեռանում ենք սիրելի մարդկանցից․․․ Ամեն ինչ անում ենք, որ Տոնական սեղանը լցնենք, մի կորիզ ավելի, մի չիր կամ ուտեստ ավելի, ու խաբում ենք, թե այդ ամենն անում ենք մեր ՄԱՐԴԿԱՆՑ համար։ Սուտ։ Ձև։ Սովորություն։ Մարդը մեր կարիքն ունի, մեր շփման ու սիրո, հոգատար ուշադրության և գգվանքի։ 
 ...Երբեմն էլ դիմացինը ՉԻ հասկանում, թե ԻՆՉՈՒ ենք շտապում, որովհետև Չգիտի. շտապում ենք, որ մի վայրկյան էլ զգանք Սիրելի մարդու Շունչը, գուցե վերջին անգամ։ 
Մայրս... Իմ կյանքի ամենախճճված ու ծանր խցանման վերջին կանգառում Մայրս էր, իր աշխատավայրում, արդեն ազատված իր ֆիզիկական մարմնից, նրա Հոգին անհանգիստ սպասում էր իր դուստրերին, որոնք, խցանումից մի կերպ մազապուրծ, հասան ամենավերջում։ Էդտեղ էլ հանդարտորեն խաղաղեցրեց մեզ, հիշեցրեց, որ Հոգին անմահ է։
Մեր կյանքը երբեմն մեր քաղաքային երթևեկության պես է՝ նեղ, ծուռ ու մուռ փողոցներով ու անհանդուրժող մարդկանցով, որոնց անտեղյակությունը կարող է խլել քո կյանքի ամենակարևոր մի վայրկյանը... 
Մայրս լույս էր։ Է։ Լույսը տարածական է ու անկորուստ։ Մայրերը ուժ են ու զորություն, և չկա «խցանում», որը կարողանա զատել զավակին ծնողից, լույսը միշտ գտնում է իր ուղին, լուսավորում։ 
Ես սիրում եմ աշխարհի բոլոր Մայրերին, նրանք մեզ իրենց բարությամբ ու սիրով ուղղորդողն են,
ես պաշտում եմ Մայրիկիս. Էմմա Բլեյան- Հովհաննիսյանն անսահման բարի էր ու տեղով մեկ՝ Սեր։ Նա ինձ հանեց իմ կյանքի բոլոր խցանումներից ու ցույց տվեց միակ ճիշտ ճանապարհը՝ Լույսի ու հոգատարության, իր օրինակով։ Նա օրինակելի էր ու կատարյալին ձգտող այստեղ՝ Երկրի վրա, ՆԱ Օրինակելի է ու կատարյալ այնտեղ՝ Երկնքում։ 
Հանգչիր խաղաղությամբ, Մայր։ Սբ. Տիրամայրը մեզ պահապան։
Հ.Գ. Սբ. Անանիայի այս զորավոր մատուռն էլ մեզ օգնական... »:

Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի